Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) Վանի Գյուրփընար շրջանում հարձակվել է զինվորական մեքենայի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալները գործի են դրել ինքնաշեն նռնակը ճանապարհին զինվորական ավտոմեքենայի անցնելու ժամանակ: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն զգալիորեն վնասվել է ճանապարհահատվածը:
Թուրքիայի իրավապահ մարմինները լայնամասշտաբ գործողություններ են սկսել այդ տարածքում քուրդ զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ: