Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Հարձակման հետևանքով մահացել է մեկ թուրք զինվոր, վեցը վիրավորվել են:
Հաքքարիում գործողություններ են իրականացվում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: