Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակվել են Վան-Արճեշ ճանապարհահատվածի վրա գտնվող ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Կենտրոնի աշխատակիցներն անմիջապես պատասխանել են քուրդ զինյալների կրակոցներին: Կարճատև բախումից հետո PKK-ի անդամները դեպքի վայրից փախել են: Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Թուրք իրավապահ մարմինները լայնածավալ գործողություններ են սկսել մեղավորներին հայտնաբերելու և չեզոքացնելու ուղղությամբ: