Թուրքական հարավ-արևելյան Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներն ականանետներով և հրացաններով հարձակում են գործել ոստիկանական տան և ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղ եկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անվտանգության ուժերի կողմից արձակած պատասխան կրակոցներից հետո քուրդ զինյալները, օգտնվելով մթությունից, դիմել են փախուստի: Կատարվածի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: