«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորման զինյալները փետրվարի 23-ի գիշերը հարձակվել են Իրաքի հյուսիսում գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա և փորձել գրավել այն: Փոխհրաձգության հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 12 ոստիկաններ: Միջադեպը տեղի է ունեցել Սալահ ադ Դին շրջանի Սուլեյման Բեկ քաղաքում: Բացի այդ, Բաղդադի հյուսում գտնվող Տարամիա քաղաքում զոհվել է մեկ ոստիկան:
Անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ Իրաքում փետրվարի 23-ին սպանությունների և պայթյունների զոհ է դարձել 17 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Զոհեր են գրանցվել ինչպես Բաղդադում և Սադրում, այնպես էլ երկրի հյուսիսում:
Անբարի շրջանում զինյալները իրաքյան զինված ուժերին պատկանող ուղղաթիռ են պայթեցրել: Դեպքը տեղի է ունեցել Անբարի շրջանի Քարամ գյուղում: Ուղղաթիռի անձնակազմի 4 անդամները զոհվել են:
Իրաքի պաշտպանության նախարարությունը 72 ժամով դադարեցրել է ռազմական գործողութունները Անբարի շրջանի Ֆալլաուջա քաղաքում: Ֆալլուջա քաղաքի շուրջ 370 հազար բնակիչներ հակաահաբեկչական գործողությունների հետևանքով հունվարին հեռացել են իրենց բնակավայրերից: