Վանի Բաշքալե գավառում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության անդամները հարձակում են իրականացրել ժանդարմերիայի բաժանմունքի վրա:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

 

Քուրդ զինյալները ժանդարմերիայի բաժանմունքի մոտ մեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով վիրավորվել է 9 մարդ՝ 7 զինվոր, 1 քորուջու (գյուղի պահապան) և 1 քաղաքացիական անձ: Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: