ԳԱԼԱ. Նոր ահաբեկչություն է տեղի ունեցել Իրաքում: Ըստ տեղական «Ալ մայադին» հեռուստաալիքի՝ մահապարտը պայթեցրել է բենզինով լի ցիստեռնը Տիգրիտ քաղաքում: Ըստ նախնական տվյալների՝ մահացել է 3 մարդ, ավելի քան 15 մարդ վիրավորվել են: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական բաժնի պետի տան մոտակայքում, Նայնավա նահագում:

Ահաբեկիչների կատարած գործողությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում լարված են պահում իրավիճակը իրաքյան սունիտական թաղամասերում: Ահաբեկչությունների զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ: Միաժամանակ սունիտական ընդդիմադիր կուսակցությունը փորձում է հասնել կառավարության հեռացմանը ղեկավար Նուրի ալ-Մալիկիի գլխավորությամբ: Նրանք մեղադրում են ալ-Մալիկիին սունիտական համայնքի հանդեպ խտրականություն ցուցաբերելու մեջ:

Հասմիկ Մանուկյան

www.vesti.ru