ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում ոստիկանը ծանր վիրավորել է 12-ամյա տղայի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, քաղաքի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ շաբաթ օրը տեղական ժամանակով ժամը 15:00-ին ահազանգ է ստացվել, որ զինված ինչ-որ տղամարդ մտել է մանկական խաղահրապարակ: Ահազանգով խաղահրապարակ ժամ անած իրավապահ մարմինների երկու աշխատակիցները նշված վայրում գտնվող երեխային հրահանգել են բարձրացնել ձեռքերը և հանձնվել, սակայն երեխան չի ենթարկվել: Այդ ժամանակ ոստիկաններից մեկը կրակել է երեխայի ուղղությամբ, գնդակը կպել է նրա կրծքին: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Տուժածի առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Ոստիկանության բաժանմունքում հայտնել են, որ երեխայի մոտ զենք է հայտնաբերվել: Նման պարագայում ոստիկանը գործել է սահմանված կանոններին համապատասխան և իրավունք է ունեցել կրակ բացելու: