ԱՄՆ-ում աֆրոամերիկացին կրակ է բացել լուսացույցի տակ, ինչի հետևանքով զոհվել է 30-ամյա մի տղամարդ, իսկ 10-ամյա երեխան վիրավորվել է: Այս մասին հաղորդում է WKYC տեղական հեռուստաընկերությունը:

 

Միջադեպը տեղի է ունեցել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Հայտնի է, որ երկու ուղևորներով մեքենան կանգ է առել լուսացույցի տակ: Մեքենային մոտեցել է մի աֆրոամերիկացի և սկսել է կրակել: Դրանցի հետո հանցագործը փախել է սպիտակ ավտոմեքենայով:

 

Մեքենայի վարորդը մահացել է: Երեխան վիրավորվել է ուսից և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ նրան պատրաստվում են վիրահատել:

 

Ներկայումս իրավապահները հետաքննում են միջադեպի պատճառները: