Խնդիրը կատարելու ժամանակ հակառակորդի կողմից անկասկած նաև որոշակի միջոցառումներ էր ձեռնարկվել, ծուղակ էր նախապատրաստվել, այդ ծուղակը ոչնչացվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից: Անդրադառնալով ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից կատարած հատուկ նշանակության առաջադրանքին՝ «RԷվոլյուցիա» հաղորդման ժամանակ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատները տարհանել են նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի դին, մյուսների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

 

«Մի կողմից փաստելով մեր օդաչուների ցավալի կորուստը, մյուս կողմից էլ՝ ինչպես միշտ հպարտացել ենք, այսօր էլ հպարտանում ենք Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներով:

 

Միայն երկխոսսությունն է, որ կարող է բերել հարցի լուծման, որովհետև մենք գիտենք՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ ուժի տեսանկյունից խոսել չի կարելի:

 

Եթե ԼՂՀ ղեկավարն ասել է, որ նման կոպիտ խախտման համար համարժեք պատասխան լինելու է՝ հաշվի առնելով այն ցավն ու կորուստը, որ ունեցել ենք, անկասկած, առաջին գծում խախտումների ժամանակ երբևիցե ներում-բեկում չի լինելու»,- ասել է Սեյրան Օհանյանը: