ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին Դեմոկրատական կուսակցությունից գլխավոր թեկնածուն են համարում պետության ղեկավարի 2016 թվականի ընտրություններում, կարող է հիանալի նախագահ դառնալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hill-ի ն:
Օբաման գովաբանել է Քլինթոնին եւ նրան համարել մրցունակ թեկնածու՝ հիանալի ապագայով:
«Եթե նա որոշում ընդունի մասնակցել նախագահական մրցարշավին, կկարողանա դառնալ մրցունակ թեկնածու եւ, կարծում եմ, նա հիանալի նախագահ կլինի»,- ասել է պետության ղեկավարը:
Բացի այդ, Օբաման բարձր է գնահատել Քլինթոնի աշխատանքը պետապարատում՝ նրան համարելով «առաջնակարգ պետքարտուղար» եւ «իսկական ընկեր»:
Բարաք Օբաման նաեւ հավելել է, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունն ունի մի շարք այլ թեկնածուներ, որոնք կարող են զբաղեցնել պետության բարձրագույն պաշտոնը, բայց անուններ չի նշել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: