Ինչպես հայտնում է Itarr-tass-ը, 2013-ի ամենաազդեցիկ մարդիկ, ըստ ԱՄՆ քաղաքացիների, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն են: Այս մասին հայտարարել է հասարակական կարծիքի հարցումներով զբաղվող The Gallup գործակալությունը:
Օբաման արդեն 6-րդ անգամ անընդմեջ գլխավորում է այս ցուցակը, սակայն, եթե 2012-ին ամերիկացիների 30%-ն էր համարում Օբամային ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ապա 2013-ին հարցման մասնակիցների միայն 16%-ն է մնացել այդ կարծիքին:
Քլինթոնն իր հավաքած 15 %–ով արդեն 12-րդ անգամ անընդմեջ գլխավորում է այս ցանկը: Նա առաջին կին քաղաքական գործիչն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, ով սոցիոլոգիական հարցումների արդյունքում ձևավորած նման բարձր ցուցանիշ ունի: Սակայն Քլինթոնի ժողովրդականությունը նույնպես նվազել է 2012-ի համեմատ:
Ամենաազդեցիկ տղամարդկանց ցուցակի 2-րդ հորիզոնականը միմյանց միջև «կիսել են» ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը և Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Երրորդ տեղում է Բիլ Քլինթոնը:
Ամենաազդեցիկ կանանց ցուցակի երկրորդ տեղում է հայտնի հեռուստահաղորդավորուհի Օփրա Ուինֆրին, իսկ երրորդ տեղում՝ Միշել Օբաման: