Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում կասկածի տակ դնել Ուկրաինայիում ռուսական զորքերի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ Նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական զորքերի առկայությունը փաստ է:

 

«Ռուսական զորքերի ներկայությունն Ուկրաինայի տարածքում մարդասիրական օգնություն կամ խաղաղապահ առաքելություն չ է: Սա փաստ է, որը կարող է ապացուցվել, և այն կասկածի տակ չի կարող դրվել»,- հայտարարել է Օբաման:

 

Միևնույն ժամանակ, գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Ջեն Պսակին սեպտեմբերի 2-ին խոստովանել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում ռուսական զորքերի առկայության վերաբերյալ ապացույցներ չունի:

 

Լրագրողների հարցին, թե ԱՄՆ-ն հիմքեր ունի կասկածի տակ դնելու Կիևի հայտարարությունները ռուսական զորքերի ներխուժման վերաբերյալ, Ջեն Պսակին այսպես է պատասխանել. «Ես որևէ նոր բան չունեմ ինքնուրույն Միացյալ Նահանգների անունից հաստատելու համար»: