ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով հազվադեպ է հանդիպում իր դուստրերի հետ: Այդ մասին ՌԴ նախագահը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով'աղջիկները բնակվում են Մոսկվայում:

 

«Նույնիսկ աղջիկներիս տեսնում եմ ամսվա ընթացքում մեկ կամ երկու անգամ»,- նշել է Պուտինը:

 

Դեռևս 2012թ.-ին, պետության ղեկավարը նշել է, որ իր դուստրերը ապրում, սովորում և «մասամբ աշխատում» են Մոսկվայում: