Ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է «Իսլամական պետության» հազարավոր բենզատարների մասին, որոնք հավաքվել էին մեկ վայրում:
ՌԴ նախագահը նշել է, որ հարվածների մեկնարկից հետո՝ զինյալները սկսել են գիշերը շարժվել չճանաչված Իրաքյան Քրդստանում:
Պուտինը խոսել է պաշտպանության նախարարության տեղեկատվության մասին, որի համաձայն՝ մեկ վայրում գտնվում է 11 հազար բենզատար: Սակայն ՌԴ նախագահը չի նշել դրանց գտնվելու վայրը: