ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի բնակչուհու հարցին, թե ինչպես է հնարավոր ապրել ամսական 10 800 ռուբլիով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
«Կարծում եմ՝ շատ դժվար»,-ասել է ՌԴ նախագահը:
Զրուցակցի դիտարկմանը, որ նախագահի աշխատավարձը շատ բարձր է, Պուտինը պատասխանել է, որ իր աշխատավարձը երկրում ամենաբարձրը չէ. «Կան ավելի բարձր աշխատավարձ ստացողներ»:
Հավելենք, որ ՌԴ նախագահը քաղաքացիների հետ զրուցել է Անատոլի Սոբչակի հուշակոթողին ծաղիկ խոնարհելուց հետո: