armchess.am/Գրոսմայստեր Սամվել Սեւյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին' ութերորդ, տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան): Սեւյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ, անկախ վերջին տուրի արդյունքներից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը' գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս),13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում երկու միավորով: