«Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերության մեքենավարները, ուղեկցորդները եւ տեխնիկական անձնակազմը նոյեմբերի 26-ի առավոտից ընդհանուր անժամկետ գործադուլ են հայտարարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են «Երկաթուղայինների նոր արհմիությունում»: Գործադուլի պատճառ Է դարձել երկաթուղու աշխատակիցների՝ 2015 թվականի սկզբին պլանավորված ատտեստավորումը եւ աշխատավարձի նոր համակարգի սահմանումը: Երկաթուղու աշխատակիցներն զգուշանում են, որ նորամուծությունը կհանգեցնի մինչեւ 2 հազար աշխատողների աշխատավարձի նվազման:

 

«Երկաթուղայինների նոր արհմիությունը» վաղօրոք ներողություն Է խնդրում երկաթուղու ուղեւորներից եւ փոխադրող ընկերություններից հնարավոր անհարմարությունների համար: Հուսով ենք, որ հասարակությունը ըմբռնումով կվերաբերվի այն մարդկանց արդարացի պահանջներին, որոնք աշխատում են երկաթուղում եւ համերաշխություն կհայտնի մեզ»,-ասված Է արհմիության հայտարարության մեջ:

 

Նախնական տեղեկատվության համաձայն, գործադուլը առավել ընդգրկուն կդառնա օրվա վերջին:

 

Նոյեմբերի 25-ին «Վրաստանի երկաթուղու» աշխատակիցները նախազգուշական ակցիա Էին կազմակերպել երկաթուղու դեպարտամենտի մոտ եւ բանակցություններ վարել վարչակազմի հետ, որոնք ավարտվել են անարդյունք:

 

«Վրաստանի երկաթուղի» ԲԸ-ում աշխատանքի Է տեղավորված 12 հազար 682 մարդ, որոնցից արհմիությունում հաշվառված են մոտավորապես 4,8 հազարը: