Իրավապաշտպան Էլչին Նամազովը վարչական կալանքի է ենթարկվել 15 օրով: Այս մասին հայտնել է contact.az-ը'վկայակոչելով նրա եղբորը:

 

Նամազովը մեղավոր է ճանաչվել ոստիկաններին չենթարկվելու համար: Նրա գրասենյակում ստուգումներ են անցկացվել, առգրավվել են նրա փաստաթղթերը:

 

Իրավապաշտպանը պահվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Նրա դեմ քրեական գործ է նախատեսվում:

 

Նախկինում Նամազովն իրավաբան է եղել, նրա պաշտպանյալների թվում են եղել հայտնի ակտիվիստներ: