Ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող և «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի աշխատակից Խալիդ Գարաևը դատապարտվել է 25 օրվա վարչական կալանքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Ha qqin.az-ը:

 

Ընդդիմադիր լրագրողը մեղավոր է ճանաչվել «մանր խուլիգանության» և «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքներով: Ըստ դատարանի ներկայացրած մեղադրանքի' «Գարաևը անհասցե հայհոյել, անպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել Բինագադի գյուղում, իսկ երբ ոստիկանությունը նրան դիտողություն է արել, նա չի ենթարկվել»:

 

Իր խոսքում Գարաևը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքները կեղծված են և քաղաքական շարժառիթներ ունեն' կապված իր լրագրողական գործունեության և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման հետ: