Դոնբասի փախստական երեխաները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրը, պատմել են իրենց զգացմունքների ու փորձի մասին: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը:
Երեխաները կիսվել են իրենց «պատերազմական փորձով»:
Նրանք պատմել են, թե ինչպես են առաջին անգամ լսել պայթյունները և կրակոցները, ինչպես են թաքնվել հրետանային ռմբակոծությունից: Երեխաներին նաև հարցրել են, թե ինչ են երազում:
Տեսանյութը նկարահանվել է «Պատերազմի վնասվածքը» միջազգային կոնֆերանսի նախապատրաստման ընթացքում: Հոգեբանական օգնությունը և վերականգնումն անցկացվել է նոյեմբերի 18-ից 19-ը: