ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նազարյանն իր ելույ թում ընդգծել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով:

Փոխնախարարն անդրադարձել է նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին ու արդյունքներին, ներկայացրել Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքները:

 

Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։