ԱՄՆ-ում 18-ամյա սևամորթ դեռահասին սպանած ոստիկան Դարեն Ուիլսոնը հայտնել է, որ մտադիր է հեռանալ Ֆերգյուսոնի ոստիկանության վարչությունից: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը:
Նրա փաստաբան Նիլ Բրանտրեյգերի խոսքով՝ Ուիլսոնը գիտակցում է, որ իր՝ ոստիկանի կարիերան ավարտվել է:
Երկուշաբթի երդվյալների դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել էր Դարեն Ուիլսոնին, ով օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում սպանել էր անզեն սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին:
Որոշումը մեծ բողոքի ալիք է բարձրացրել և դարձել բազմահազարանոց ցույցերի պատճառ: