Այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը:

 

Գլխի շրջանում նա այժմ ունի վնասվածք և տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա: