Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտական գործողությունները հնարավոր է շարունակություն ունենան մեկ այլ ուղղությամբ: Այս մասի ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի անդամ Իգոր Սարգսյանը։ «Այս ամենը Ադրբեջանը անում է ներքին սպառման համար, որպեսզի ճնշի ներքին սոցիալ-տնտեսական խնդիրները»:
Խոսելով երեկ Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողության մասին, Իգոր Սարգսյանը նշեց, որ 100 հոգուց բաղկացած դիվերսիոն խումբ դժվար է պատկերացնել: «Ադրբեջանական էլիտար ջոկատը հավանաբար նպատակ է ունեցել տարածք գրավելու, սակայն, ինչպես տեսանք, Թուրքիայում վերապատրաստում ստացած էլիտար ջոկատը ջաղջախվեց և հետ մղվեց, ինչը տեղի ունեցավ նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ»:
Իգոր Սարգսյանը անդրադարձավ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող խմորումներին՝ ԱԳՆ նախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը համարելով Ալիևի հերթական զոհաբերություններից մեկը: «Տրամաբանական էր, որ պարտություն կրելուց հետո ժողովուրդը պետք է պատասխան պահանջեր վերադասից, Ալիևը այս պարագայում, պարզապես, զոհաբերեց Մամեդյարովին՝ իրեն պահելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: