ՀՀ տարածքում նոյեմբերի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում: Արարատի մարզի Արարատ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում նկատվում է մառախուղ: Անձրև է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղում: Նշված վայրերում, որտեղ ձյուն է տեղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: