Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2,Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը: Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: