Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) փետրվարի 3–ին' ժամը 17:30–ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենան երի վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, ինչպես նաև աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

 

ՀՀ ԱԻ նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 3-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

 

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան և Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: