Աբովյան-Հրազդան ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ- տեղ մերկասառույց է:
Վարդենյաց լեռնանցքում նաև բուք է: Հանրապետության մյու ս տարածքներում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: