Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի լեռնանցքում, Գյումրի-Աշոցք հատվածի Քեթիի լեռնանցքում, Աբովյան-Չարենցավան, Սևանից Դիլիջանի թունելի սկիզբ տանող, Նոյեմբերյանից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածներում, Մարտունի-Վարդենիս, Գավառ-Մարտունի, Վայք- Ջերմուկ,Վարդենիս-Կարճաղբյուր ճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: