Ֆրանսիայի հյուսիսում հնագետները հայտնաբերել են կնոջ հազվագյուտ արձանիկ՝ կրաքարից: Գտածոյի տարիքը գնահատվում Է 23 հազար տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Արձանիկը վերականգնվել Է այն բեկորներից, որոնք գտնվել են Ամիեն քաղաքում կատարված պեղումների ժամանակ:

 

20 սանտիմետր բարձրությամբ արձանիկն ունի մեծ կուրծք եւ հետույք, ենթադրվում Է, որ այն պտղաբերության կուռք Է եղել:

 

Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերվել են շուրջ հարյուր նման քանդակներ, դրանցից ամենահայտնին Վիլենդորֆյան Վեներան Է: