Ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու գործի առնչությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

Նոյեմբերի 27-ին անհայտ անձինք Խանջյան փողոցում հարձակվել են «Նախախորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել գլխին։ Նա հարվածից կորցրել է գիտակցությունը: Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: