Ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելու փաստի առթիվ կալանավորվել են երկու անձ. հարուցվել է քրեական գործ' ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերի հատկանիշներով' դիտավորությամբ ուրիշի առողջությանը կազմակերպված խմբի կողմից ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ:
Հուլիսի 13-ին, Նոր Նորք Վարչական շրջանում ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանը, ով ընկերների շրջանում հայտնի էր որպես «Ձի Վարդան»: Դեպքի վայրից նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հուլիսի 15-ին մահացել էր: