ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը:
«Հայկ Խանումյանի կինը հունիսի 6-ին դիմել է ԼՂՀ ոստիկանություն և տեղեկացրել, որ իր ամուսնուն ծեծի են ենթարկել: Անմիջապես ոստիկանության կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ և քննչական միջոցառումներ: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության համապատասխան ծառայողները: Ներկայումս իրականացվում է հետաքննություն»,-ասաց Ֆելիքս Հարությունյանը: