ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Եղվարդ է մեկնել նախարարության մասնագետների խումբը' այն բանից հետո, երբ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն նոյեմբերի 28-ի երեկոյան հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան' աղիքային խանգարմաներ երևույթներով:

 

Այս մասին նոյեմբերի 28-ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Տեղում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ: Արդյունքների մասին կտվրի լրացուցիչ տեղեկատվություն: