Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն «Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպության հետ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի շրջանակներում դեկտեմբերի 3-4-ը Երևանում կկազմակերպի երկրորդ միջազգային համաժողովը' «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարևորագույն նախապայման խորագրով։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, այն նպատակ է հետապնդում մեկտեղելու աշխարհի լավագույն փորձը' հանրային իրազեկման, արտակարգ իրավիճակների ու քաղպաշտպանության լրատվության և լրագրողների հետ աշխատանքի ոլորտներում, ինչպես նաև՝ քննարկում կազմակերպել հետագա զարգացումների վերաբերյալ, ձևավորելով 2015 թ. մարտին Սենդայում կայանալիք ԱՌՆ երրորդ համաշխարհային կոնֆերանսին ներկայացվելիք ԱԻ հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթը ։

 

Համաժողովին մասնակցելու են նախարարություն-գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արտասահմանցի փորձագետներ ու լրագրողներ: