Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ապրիլի 22ին անցկացվելու է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը, համաժողովի օրակարգում ներառված են մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվելու են ՀայաստանԻրանԵվրասիական տնտեսական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կլինեն Հայաստանի համար 20162018 թվականների տնտեսական կանխատեսումներ:
«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպում է այս համաժողովը: Այս համաժղովին կունենանք զեկուցողներ և’ պետական, և’ մասնավոր հատվածից: Նախատեսվում է շուրջ 250 գործարարի մասնակցություն: Մենք նաև նախատեսել ենք ներկայացնել հաջողված ընկերությունների պատմություններ: Այն ընկերությունների պատմությունները, որոնք վերջին տարիներին Հայաստանում ներդրում են կատարել և հաջողություններ են արձանագրել»,ասաց Վրույր Փենեսյանը: Նրա խոսքով, համաժողովին հրավիրվել են այնպիսի ընկերություններ, որոնք տարբեր երկրներում առևտրային խոշոր ցանցերի հետ աշխատելու փորձ ունեն:
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գործարարության կայացած խավը լավ հասկանում է, որ զարգացում ապահովելու համար անհրաժեշտ են լուրջ օտարեկրյա ներդրումներ: Ներդրումներ, որոնք իրենց հետ կբերեն ոչ միայն երկարաժամկետ և էժան ֆինանսական ռեսուրսներ, այլև մենեջմենթի մշակույթ, տեխնոլոգիաներ և վերազինում:
«Այս մասին թե կառավարությունը, թե գործարար համայնքը երկու տարի է խոսում են: Պատահական չէ, որ շրջանառության մեջ է դրված «Օտարեկրյա ներդրումների մասին» օրենքի նոր նախագիծը: Այս ամենը մի նպատակ ունի. մի քանի աստիճանով բարձրացնել Հայաստանում ներրդումային դաշտի գրավչությունը: Այս ֆորումի նպատակն է վերլուծել այսօրվա տնտեսության վիճակը, տնտեսական կանխատեսումներ անել 20162018 թվականների կտրվածքով, նախանշել, թե որ ուղղություններում ինչ ներուժ ունենք: Եվ պատահական չէ, որ համաժողովի հիմնական թեմաներից մեկը ԻրանՀայաստան Եվրասիական տնտեսական միություն հնարավոր համագործակցությունն է»,ասաց Արսեն Ղազարյանը: Նրա խոսքով, որքան էլ որոշ վերլուծաբաններ քննադատաբար են վերաբերում այս կառույցին, Եվրասիական տնտեսական միության ապագայի մասին բացասական գնահատականներ են տալիս, բաց օբյեկտիվ վերլուծությունները ցույց են տալիս, որ այս շուկան տնտեսական ճգնաժամից հետո մտնելու է զարգացման նոր փուլ:
Ըստ նրա' այստեղ կարևոր է համարվում առաջին հայացքից Հայաստանի համեստ թվացող, բայց լուրջ դերը: «Ահա այս համաժողովին փորձելու ենք ներդրողներին տալ կողմնորոշիչներ առաջիկա տնտեսական գործընթացների համար:
Ըստ էության, ճգնաժամից հետո տարբեր երկրների տնտեսություններն առանձնապես չեն վերականգնվել: Տարօրինակ փաստ է, բայց մեր ՀՆԱի 2,2 տոկոս աճն ավելի շատ է թվում, քան որոշ մեր հարևանների ցուցանիշները»,ասաց Արսեն Ղազարյանը: Ի դեպ, համաժովին մասնակցելու հարցում մեծ հետաքրքրություն էր ներկայացնում ղազախական կողմը, սակայն քառօրյա պատերազմից հետո, որոշել են չմասնակցել' որպես պատճառ նշելով անվտանգության հարցը:
«Մենք ապրիլի 13ին նախատեսել էինք Ավստրիայի և Հայաստանի գործարար ֆորում, մեզ թվում էր, թե պետք է հետաձգվեր, սակայն հասկացանք, որ ոչ, ամեն մեկս մեր ճակատում պետք է աշխատենք: Համաժողովը բավական հաջող անցավ Վիեննայում, ապրիլի 22ի համաժողովն էլ չենք հետաձգում… Ովքեր քարտեզում գտնելով Հայաստանը, ասում են, թե մայրաքաղաքը շատ մոտ է սահմանային գծին, դա իրենց խնդիրն է: Իսկ մենք պետք է աշխատենք և ցույց տանք, որ սա հայ ժողովրդի գոյատևման ձևերից մեկն է' բիզնեսի հատվածը պետք է տնտեսությունը զարգացնի, զինվորը սահմանը պահի»,հավելեց Արսեն Ղազարյանը: