Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովը: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, քննարկման թեմաներն են եղել Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի համար 2016-2018 թթ. տնտեսական կանխատեսումները:

 

«INVEST ARMENIA 2016» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները, հեռանկարները և փորձել արտերկից գործարարաներ հրավիրել Հայաստան:

 

Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, պաշտոնատար այլ անձինք և գործարարներ:

 

«BPA» ընկերությունն արդեն երկրորդ տարին է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ կազմակերպում է «INVEST ARMENIA» համաժողովը: