Կահիրեի դատարանն անմեղ է ճանաչել ցուցարարների սպանության գործով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

 

Մուբարաքն արդարացվել է նաև Իսրայելին գազ վաճառելու և կոռուպցիայի գործով:

 

Մայիսին, Եգիպտոսի դատարանը նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով: