Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննության շրջանակում կալանավորվել է գյուլենականների հետ առնչություն ունենալու մեղադրանքով ծառայությունից հեռացված ոստիկան Ռամազան Յուջելը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
 
Դատախազությանը տված ցուցմունքից հետո Յուջելին կալանավորելու որոշում է կայացվել՝ «ծրագրված սպանությանը մասնակցելու» մեղադրանքով:
 
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:
 
Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին