Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված հետաքննության շրջանակում դեկտեմբերի 19-ին ՌԴ-ից հատուկ պատվիրակություն կժամանի Անկարա:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Ռուսաստանից ժամանող պատվիրակության կազմում ընդգրկված են դատախազ, անվտանգության հարցերով կցորդ, արտակարգ իրավիճակների նախարարության և արդարադատության համակարգի ներկայացուցիչներ:

Պատվիրակության անդամներն ավելի ուշ կհանդիպեն Անկարայի հանրապետական դատախազության և ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:

Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին: