Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ԵՄ-ին կոչ են անում հրաժարվել Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներից: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը' հղում անելով փոխնախարար Ալեքսեյ Մեշկովի' «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցը:
Նրա խոսքով' ի պատասխան դրան՝ Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել փոխադարձ պատժամիջոցների կիրառումից:
Նա համոզված է, որ ցանկացած պատժամիջոցների կիրառումը վնասում է ոչ միայն նրան, ում դեմ դրանք ուղղված են, այլ նաև սահմանող կողմին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները սպառնում են միջազգային կայունությանը: