Ֆինլանդիայում մարդիկ զանգվածաբար հրաժարվում են եկեղեցուց այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի Ավետարանական-լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Կարի Մյակինենը հանդես է եկել ի պաշտպանություն երկրի խորհրդարանի ընդունած այն օրենքի, որը թույլ Է տալիս միասեռ ամուսնությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ֆինլանդիայի Yle հեռուստառադիոհաղորդումների ընկերությունը՝ վկայակոչելով Eroakirkosta.fi ինտերնետ-պորտալի տվյալները:

 

Պորտալի տեղեկատվությամբ՝ օրենքի ընդունումից հետո եկեղեցուց հրաժարվել ցանկացողների քանակը հասել Է 5 հազարի ռեկորդային նշագծին: Ըստ որում մեկ օր առաջ նրանց թիվը եղել Է 2 600: Սա այս տարի եկեղեցուց հրաժարվողների ամենամեծ թվաքանակն Է, նշել Է հրատարակությունը:

 

Ֆինլանդիայում եկեղեցուց հրաժարվելու համար բավական Է հրապարակայնորեն հայտարարել այդ մասին: Նման ծառայություններ Է ներկայացնում Eroakirkosta.fi (լքիր եկեղեցին) առցանց-ծառայությունը: Դրա համար բավական Է պարզապես հայտ թողնել կայքում:

 

Նոյեմբերի 28-ին Ֆինլանդիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել Է այն նախաձեռնության օգտին, որը թույլ Է տալիս գրանցել միասեռ ամուսնությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: