Վաշինգտոնում մի քանի հազար մարդ դուրս է եկել միասեռ ամուսնությունների դեմ հանրահավաքի, հայտնում է Agence France-Press-ը իր Twitter-ում:
Հանրահավաքին մասնակցում են տարբեր կրոնների առաջնորդներ:
«Մենք չենք լռելու... մենք միայնակ չենք», - հայտարարել է կաթոլիկ եպիսկոպոսների առաջնորդ Ջոզեֆ Կուրցը:
Ներկայումս ավելի քան 50 նահանգներից 37-ում թույլատրվում են միասեռ ամուսնությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է անում Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին թույլ տալ միասեռ ամուսնությունները: