Ինչպես հայտնում է itar-tass-ը, միասեռ ամուսնությունները չարգելող օրենքից հետո Ֆրանսիայում գրանցվել է մոտ 7000 միասեռ ամուսնություն: Այս մասին տեղեկացրել է Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը:

 

Ըստ վիճակագրության՝ Ֆրանսիայում նոր օրենքից օգտվողների մոտ 60 տոկոսը տղամարդ է: Ամուսնացող միասեռականների միջին տարիքը տղամարդկանց մոտ 50-ն է, իսկ կանանց մոտ՝ 43-ը:

 

Ընդհանուր առմամբ, ֆրանսիացիները 238 հազար ամուսնական միություն են գրանցել: Ավանդական զույգերում միջին տարիքը տղամարդկանց մոտ 37-ն է, իսկ կանանց մոտ՝ 34-ը: Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտն ավանդական ամուսնությունների մեծ անկում է գրանցել:

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստորագրել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը, այդ թվում նաև' միասեռ զույգերի կողմից երեխաներ որդեգրելու մասին: Դրանով իսկ Ֆրանսիան դարձավ միասեռ ամուսնություններն օրինականացրած 14-րդ երկիրն աշխարհում: