Ամբողջ աշխարհի ավիաընկերությունները 2013 թվականին փոխադրել են 3,129 միլիարդ ուղեւոր, ինչը 5,1 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, հաղորդել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ավիափոխադրման առավել մեծ աճ ցուցադրել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որտեղ փոխադրվել Է 1,012 միլիարդ ուղեւոր (2012 թվականի ցուցանիշների նկատմամբ աճը կազմել Է 9,3 տոկոս): Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում աճը հասել Է 8,8 տոկոսի (157,9 միլիոն ուղեւոր), Լատինական Ամերիկայի երկրներում՝ 7,9 տոկոսի (240,5 միլիոն մարդ), Աֆրիկայում՝ 5,6 տոկոսի (73,8 միլիոն մարդ):
Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում ավիափոխադրումների շուկաներն աճում են ավելի դանդաղ. 2013 թվականին Եվրոպայում փոխադրվել Է 825,9 միլիոն մարդ (աճը՝ 3,4 տոկոս), ԱՄՆ-ում եւ Կանադայում՝ 818,9 միլիոն ուղեւոր (աճը՝ 0,7 տոկոս):
Այնուամենանայնիվ, աշխարհի հինգ խոշորագույն փոխադրողներից չորսն ԱՄՆ-ի ավիաընկերություններ են: 2013 թվականին ամենամեծ ծավալով փոխադրումներ կատարել Է Delta Air Lines-ը՝ 120,6 միլիոն ուղեւոր, նրան անմիջապես հետեւում Է Southwest Airlines-ը՝ 115,3 միլիոն ուղեւորահոսքի ծավալով, առաջատարների եռյակը եզրափակում Է Չինաստանի China Southern Airlines ավիաընկերությունը՝91,5 միլիոն ցուցանիշով: Վարկանիշում չորրորդ եւ հինգերորդ տեղերն զբաղեցնում են United Airlines-ը եւ American Airlines-ը՝ 2013 թվականին համապատասխանաբար 90,2 միլիոն եւ 86,8 միլիոն ուղեւոր փոխադրումների ծավալով:
IATA-ի հաշվարկների համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով խոշորագույն միջազգային ավիացիոն դաշինքը դարձել Է Star Alliance-ը, որն ունի ամենամեծ բաժինը համաշխարհային ուղեւորաշրջանառությունում՝ 26,6 տոկոս: Ուղեւորաշրջանառության գծով երկրորդ դաշինքը SkyTeam դաշինքն Է (դրա կազմի մեջ Է մտնում Ռուսաստանի «Աերոֆլոտը»)՝ 20,1 տոկոսով, Oneworld դաշինքին (Ռուսաստանի փոխադրողներից դրա կազմի մեջ Է մտնում S7 խումբը) բաժին Է ընկնում համաշխարհային ավիափոխադրումների 15,4 տոկոսը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: