2014 թվականի երրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային վաճառքներն ավելացել են 20 տոկոսով եւ հասել 301 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gartner հետազոտական ընկերության տվյալները:

 

Եռամսյակի տվյալներով՝ սմարթֆոնների վաճառքների ցուցանիշով առաջատար Է դարձել հարավկորեական Samsung արտադրողը՝ շուկայի 24,4 տոկոս բաժնով, թեեւ նախորդ տարվա համեմատ այդ ընկերության սարքերի վաճառքները կրճատվել են 8,89 տոկոսով՝ հասնելով 73,2 միլիոնի:

 

Ամերիկյան Apple-ի բաժինը կազմել Է 12,7 տոկոս. ընկերությունը վաճառքներն ավելացրել Է 25,9 տոկոսով՝ հասցնելով 38,1 մլն iPhone-ի:

Վաճառքների ավելացում են արձանագրել նաեւ չինացի արտադրողները:

 

Huawei-ը սմարթֆոնների վաճառքներն ավելացրել Է 36,6 տոկոսով՝ մինչեւ 15,9 մլն սմարթֆոն՝ զբաղեցնելով շուկայի 5,3 տոկոս բաժինը: Xiaomi ընկերությունը սմարթֆոնների վաճառքներն ավելացրել Է 336 տոկոսով՝ մինչեւ 15,77 մլն սարք՝ զբաղեցնելով շուկայի 5,2 տոկոս բաժինը: Սմարթֆոնների շուկայում Lenovo-ի բաժինը կազմել Է 5 տոկոս. ընկերությունը վաճառքներն ավելացրել Է 16,5 տոկոսով՝ մինչեւ 15 մլն դեվայս:

 

Gartner ընկերությունն ստեղծվել Է 1979 թվականին եւ մասնագիտանում Է տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրման բնագաառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: