Պրահայում արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների դեմ ցույց է անցկացվել: Այս մասին հաղորդում է «Вести.Ru»-ն:

 

Նշվում է, որ ցույցը տեղի է ունեցել «Մենք պատերազմ չենք ուզում Ռուսաստանի հետ» կարգախոսով: Մասնակիցները նաև դժգոհություն են հայտնել Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ:

 

«Ես կարծում եմ, որ Ուկրաինայում գործը չպետք է հասներ ուժային բախման: Ես տեսել եմ, որ որոշ ուժեր շատ էին ցանկանում հրահրել այդ հակամարտությունը, և այժմ նրանք արտահայտվում են հօգուտ ռազմական լուծման»,-հայտարարել է ցուցարարներից մեկը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիպրոսը դեմ է Ռուսաստանի հանդեպ ԵՄ նոր պատժամիջոցներին: