Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորներն ապրիլի 28-ին ձայների մեծամասնությամբ ընդունեցին ընդդիմության կողմից առաջարկված բանաձեւը, որը կոչ Է անում երկրի կառավարությանը՝ հանդես գալ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված եվրոպական պատժամիջոցների երկարացման դեմ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

 

Քվեարկությանը մասնակցել են ստորին պալատի 98 պատգամավորներ, պատժամիջոցների վերացման օգտին իրենց ձայնը տվել Է 55 խորհրդարանական՝ անհրաժեշտ 50-ի դեպքում:

 

 

Ընդ որում բանաձեւը կրում Է հանձնարարական բնույթ եւ իշխանություններին կոնկրետ գործողությունների չի պարտավորեցնում:

 

 

 

Քվեարկության նախաձեռնությամբ հանդես Է եկել «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ընկերակցության համանախագահ, միջազգային գործերի կոմիտեի անդամ Տիերի Մարիանին: Փաստաթղթի հեղինակը հորդորում Է Փարիզին՝ ընդունել պատժամիջոցների «լիակատար անարդյունավետությունը», որոնք սպառնում են Ֆրանսիայի շահերին: