ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է երկրի հեռացող նախագահ Բարաք Օբամայի առողջապահության բարեփոխման չեղարկման գործընթաց սկսելու օգտին, որը հայտնի է որպես Obamacare:

 

Սենատորներից 51-ը քվեարկել են չեղարկման օգտին, 48-ը դեմ են արտահայտվել: Քվեարկությունից հետո Սենատը կհրահանգի կոմիտեներին՝ սկսել Obamacare-ի չեղարկման օրինագծի պատրաստումը:

 

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում եւ ընտրություններում հաղթելուց հետո քանիցս հայտարարել է Օբամայի առողջապահության համակարգը փոխարինելու անհրաժեշտության մասին՝ կապված դրա անարդյունավետության եւ բնակչության համար բարձր գնի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: